Վերջին միջադեպերն ուղեկցվեցին երկու կողմերից բազմաթիվ զոհերով, ցավոք սահմանային միջադեպեր պատահում են. Ալիև
Հրադադարի ռեժիմի պահպանումը սահմանին վկայում են այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ սրացման մտադրություն չեն ունեցել․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:
Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին սրացմանն արագ արձագանքելու համար։
Նա պնդել է, թե մարտական գործողությունները շարունակվել են 8 ժամից էլ քիչ, սակայն արդեն մոտ 2 օր է հրադադարը պահպանվում է, ինչը վկայում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել։
Նա նշել է, թե «ցավոք սահմանային միջադեպեր պատահում են», իսկ սահմանին վերջին իրադրությունը ուղեկցվել է երկու կողմերից բազմաթիվ զոհերով, սակայն «կարևորը հաջողվել է կայունացնել իրադրությունն ու այն վերադարձնել խաղաղ ճանապարհ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...
Նենսի Փելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին. Poltico
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ ի նշան Ադրբեջանի հետ մահաց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Լո...