Փաշինյանն ու Բլինքենը զրուցել են. ինչ է հայտնի
Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Ամերիկյան կողմի փոխանցմամբ` պետքարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկային կյանքերի կորստի համար։ Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով։
Բլինքենը նշել է, որ առաջ շարժվելու միակ ուղին դիվանագիտությունն է, և ինքն անձամբ շարունակելու է ներգրավված մնալ այս գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...
Նենսի Փելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին. Poltico
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ ի նշան Ադրբեջանի հետ մահաց...
Հաղորդումներ կան, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է...