Քաղաքականություն
ՄԻԵԴ-ը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին
Unknown
198 դիտում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել.
- Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։
- Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։
«Հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,-ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Unknown
1 րոպե
8,191
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
Unknown
1 րոպե
15,103
Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Unknown
1 րոպե
4,264
Անդրանիկ Քոչարյանը` Նախիջևանի ուղղությամբ թշնամու` նոր սադրանքի պատրաստվելու վերաբերյալ լուրերի մասին
Unknown
1 րոպե
2,894
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
887
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
114
Հայտնի է՝ ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
1 րոպե
635
Լավրովը զգուշացրել է Արաղչուն Կասպից ծովում հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
211