Հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոտմետր հեռավորության վրա. ԳՇ պետ
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց, թե Ջերմուկի հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։
«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», - հայտարարեց ԳՇ պետը։
Նա նշեց, թե մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։
«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», - տեղեկացրեց Ասրյանը։
ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանել են Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքներին։
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զ...
Անդրանիկ Քոչարյանը` Նախիջևանի ուղղությամբ թշնամու` նոր սադրանքի պատրաստվելու վերաբերյալ լուրերի մասին
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանք...