Ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից չեն արդարացվում, շատ դժգոհ ենք, հետևություններ կանենք․ Ալեն Սիմոնյան
Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից չեն արդարացվում։ Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ որ նախատեսված է, Հանրայինի եթերում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն անում ենք և արել ենք։ Հիմա էլ ենք սպասում, պատկերացրեք ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց դրանով կարող ենք հարվածել կամ ցույց տալ, որ մեր մոտ ատրճանակ կա։ Այսօր կտրուկ շարժումներ անելու ճիշտ ժամանակը չէ»,- ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ ՌԴ-ի հետ ունենք փոխօգնության պայմանագիր և ակնկալում ենք մեր ռուս գործընկերներից շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների և կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։
«Զարմացած եմ և անհամաձայնություն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ ՀՀ ղեկավարության հասցեին հնչում են սադրիչ հայտարարություններ»,-նշել է ԱԺ նախագահը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը հռետորական հարց է տվել. «Ինչու՞ է այս վիճակը, ո՞վ է այս վիճակի չլինելու երաշխավորը։ Եթե Ուկրաինայում վատ վիճակ է, ասեք մեզ, որ գիտեք, հիմա չենք կարողանում։ Բայց իմիտացիա ու մեզ այս վիճակում թողնել։ Մենք էդ ռեսուրսը չունենք, մենք փոքր, 3 միլիոնանոց երկիր ենք, էդ Ռուսաստաննա, որ շատ մեծ տարածքներ ունի, մեր համար ամեն մի մետրը արյան և պատմության ամենաբարձր գինն ունի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Լո...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...