«Ադրբեջանի ԶՈՒ որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են շրջափակումների մեջ». ԳՇ պետ
«Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ»,- հայտնել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանի ԶՈՒ մխրճումներն իրականացվել են խմբերով, ջոկատներով և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,- հավելել է նա:
«Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»,- ասել է ԳՇ պետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: |
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...