Զինված բախումներ են սկսվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի ողջ երկայնքով. կան զոհ և վիրավորներ
Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ պարագծով: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:
Ղրղզական պաշտպանական կառույցները հաղորդել են, որ կրակը բացել է տաջիկական կողմը, ինչին պատասխանել է ղրղզական կողմը: Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ ղրղզ սահմանապահները, խախտելով պայմանավորվածությունը, գրոհել են «Իսֆարա» սահմանապահ ջոկատի «Դուշանբե» սահմանապահ դիրքը։
Հաղորդվում է, որ Տաջիկստանի մեկ սահմանապահ է զոհվել, երեքը վիրավորվել են:
Նշենք, որ և՛ Ղրղզստանը, և՛ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տեղի է ունեցել գերիների փոխանակում. ԱԻՆ աշխատակիցը՝ ադրբեջանցու փոխարեն. Aravot. am
Բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում, գրում է...
Կամավորական ջոկատներ են կազմել և զենք պարտադրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Ս...
Իրավիճակը՝ սահմանին. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...