Իրանի և Հայաստանի սահմանը պատմական հաղորդակցության ուղի է և պետք է մնա անփոփոխ. Աբդոլլահիանը՝ Բայրամովին
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի ԱԳ նախարարը, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կապակցությամբ, հայտարարել է, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։
Նրա խոսքով՝ «Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը»:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Թեհրանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու օգտին և պատրաստ է օգնել այդ հարցում։
Նշենք, որ ըստ իրանական Fars գործակալության, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը կարևորել է նաև Իրան-Հայաստան սահմանի փոփոխության անթույլատրելությունը։ Նա մասնավորապես ասել է․
«Իրանի և Հայաստանի սահմանը պատմական հաղորդակցության ուղի է և պետք է մնա անփոփոխ»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...