Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրում է Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սադրանքներ հրահրելու մեջ:
«Եթե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ենք ուզում, ապա Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից, համագործակցության ու խաղաղությանը միտված անկեղծ քայլեր անի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը չէր կարող անպատասխան թողնել դրանք:
Չավուշօղլուն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումները ցույց են տալիս, թե ինչքան փխրուն է իրավիճակը տարածաշրջանում:
«Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին Հայաստանը երկար ժամանակ չէր պատասխանում: Մեր խորհուրդներով, Եվրամիության միջնորդությամբ արտգործնախարարներին հանձնարարվեց աշխատանք տանել: Մյուս կողմից սահմանների ճշգրտման համար սահմանազատման հանձնաժողով ստեղծվեց», - ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե «չնայած սրան, Հայաստանը ժամանակ առ ժամանակ սարդանքների է գնում»:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ է հրահրել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...