Առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։
Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։
Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...