Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել․ Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ ադրբեջանցիները մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ «Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»։
Նմանատիպ հոդվածներ
49 զոհ կա․ Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 49 զոհ ունենք։ Վարչապետը նաև հավելեց, որ թվերը դեռ վեր...
Ջերմուկում թշնամին ճանապարհին է հարվածում․ փոխքաղաքապետ
Հրետակոծության տակ է քաղաքը, ովքեր ինքնակամ դուրս են եկել, եկել են, ովքեր չէ, դեռ այստեղ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին․ ՊՆ
Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինվորի մարմին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Հայտնի է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը
Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հե...