Հասարակություն Կարևոր

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը»

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը»
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը։ Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստան փոխանցել…

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը։ 

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստան փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչև 100 դի։ 

Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին:

 

Auroranews-ը կապ հաստատեց Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակ, որտեղից մեզ ասացին, որ դեռևս նման հաստատում կամ տեղեկություն չունեն և խնդրեցին քիչ հետո կապ հաստատել։ 

Նմանատիպ հոդվածներ

Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250