Լճում տղամարդու դի է հայտնաբերվել` պատռված վերքերով
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: 2022 թ. սեպտեմբերի 6-ին ժամը 15:00-ին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մար...
Ուկրաինայի զինուժի հրթիառկոծության պատճառով Կուպյանսկից տարհանվում են երեխաներ և կանայք
Կուպյանսկում և Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում սկսվել է կանանց և երեխաների տարհանումը Ուկրաինայի զինված ուժերի օ...
Զապորոժիեի մարզում ահաբեկչություն է կանխվել
Զապորոժիեի մարզի իրավապահները Խարկով-Սիմֆերոպոլ ավտոճանապարհին պայթուցիկ են վնասազերծել, հաղորդում է մարզի Ներքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է այրվում Աբովյանի շենքերից մեկի տանիքում. ԱԻՆ-ից մանամասներ են հայտնում
Ինչպես արդեն հայտնեցինք, քիչ առաջ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Ռոսիա 4 հասցեի շենքերից մեկում։ Auroranews.am-ը կապ հաս...