Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ի և 8-ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ը գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 7-10 աստիճանով: 

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, Երեւանում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +25 +29, 

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +28, 

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +31 +34, 

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23 +27, 

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +30, 

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +28 +32, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +24 +28, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +30 +34, 

Արարատում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +35 +37, 

Արմավիրում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +33 +36, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +25 +28, 

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +34 +36, 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +34, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +29, 

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +30 +34։ 

 

Քաղաքականություն