Խոշոր հրդեհ՝ Իջևանում․ ՊՆ ուղղաթիռն ու 102 հրշեջ-փրկարար փորձում են մարել կրակը
Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին` ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևանի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Երեկ դեպքի վայրում է գտնվել փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է այրվում Աբովյանի շենքերից մեկի տանիքում. ԱԻՆ-ից մանամասներ են հայտնում
Ինչպես արդեն հայտնեցինք, քիչ առաջ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Ռոսիա 4 հասցեի շենքերից մեկում։ Auroranews.am-ը կապ հաս...
ՀՐԱՏԱՊ. Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության...
Պատուհանից ընկած «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը մահացել է
Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչը հաստատել է «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի...