Պատուհանից ընկած «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը մահացել է
Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչը հաստատել է «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովի մահը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այո, մենք հաստատում ենք փաստը»,- ասել է գործակալության զրուցակիցը և հավելել, որ դեպքի պատճառները պարզելու ուղղությամբ քննչական մարմիններն աշխատում են տեղում։
Սեպտեմբերի 1-ի առավոտյան մի շարք Telegram ալիքներ հայտնել են, որ «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ 64-ամյա Ռավիլ Մագանովը մահացել է հիվանդանոցի պատուհանից ընկնելու հետևանքով: Նա հիվանդանոցում բուժում էր անցնում։ Մագանովի դին հայտնաբերել են հիվանդանոցի բուժանձնակազմը։
Հիշեցնենք, որ մայիսին առեղծվածային հանգամանքներում մահացել էր «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը:
Վերջին ամիսների ընթացքում սա Ռուսաստանի թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան են եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մար...
ՀՐԱՏԱՊ. Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության...
Խոշոր հրդեհ՝ Իջևանում․ ՊՆ ուղղաթիռն ու 102 հրշեջ-փրկարար փորձում են մարել կրակը
Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հ...
Գյումրիում պայթյունի ձայն է լսվել. ԱԻՆ
Գյումրիի տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում պայթյուն և հրդեհ է եղել, հայտնում է ԱԻՆ-ը։ «Օգոստոսի 30-ին, ժամը...