«Քննարկումը հեշտ չէր». Փաշինյանը` բրյուսելյան հանդիպման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից։
Նա, մասնավորապես, նշեց.
«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»:
Փաշինյանի խոսքով` հայ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն։
«Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա», - նշեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին...