ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ հարցին.
«Ես տեղեկություն չունեմ Թուրքիայի առևտրի նախարարության՝ ռուս գործընկերների հետ շփումների մասին: Կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է բովանդակալից աշխատանքը Բաքվի և Երևանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով և աշխատանքային գործունեության շրջանակներում։
Մենք նկատի ունենք կոնկրետ երթուղիների փաթեթային լուծման համաձայնություն, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...