Գրոսսին անձամբ է բանակցություններ վարում․ իրավիճակը՝ Զապորոժիեում
ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալության առաքելությանը 3 ժամով կանգնեցրել են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքում, սակայն մտադիր են այսօր արդեն Զապորոժիեի ԱԷԿ հասնել։ Այս մասին գրում է Reuters-ը։
Լրատվամիջոցի տվյալներով` ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Էներգոդարի (որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ–ը) գնդակոծությունների ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը նախատեսում է անհապաղ գնահատական տալ Զապորոժիեի ԱԷԿ–ի անվտանգության հետ կապված իրավիճակին։ Գրոսսին հայտարարել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ն կուսումնասիրի այնտեղ մշտական ներկայություն ապահովելու հնարավորությունը։
Հայտնում են, որ այս պահին Գրոսսին անձամբ է բանակցում ուկրաինացի զինվորականների հետ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի, թե ինչու է Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեակ...
Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումա...
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությու...
Զոհ ունենք․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներո...