Դանիայի ԱԳ նախարարը Պուտինին անվանել է «արյունոտ, խղճուկ մարդ»
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը հինգշաբթի Կիևում ասել է, որ Պուտինը փոքր մարդ է բոլոր իմաստներով, և, հետևաբար, նա չի կարող հաղթել Ուկրաինայի հետ պատերազմում։
«Պուտինն ու Ռուսաստանի Դաշնությունը չեն հաղթի այս պատերազմում: Նրանք կպարտվեն: Նա փոքր մարդ է և՛ բառացիորեն, և՛ փոխաբերական իմաստով: Եվ արյունոտ, խղճուկ մարդու այս բոլոր հույսերը հանդիպեցին ուկրաինացիների զանգվածային և ոգեշնչված պայքարին», ասել է Դանիայի արտգործնախարարը, տեղեկացնում է BBC-ն։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես եք պաշտպանում ձեր երկիրը: Մենք տեսնում ենք, որ դուք կոտրել եք Ռուսաստանի ծրագրերը: Հաջորդ փուլում Ռուսաստանը վերջնականապես կպարտվի, Ուկրաինան կդառնա հաղթող: Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք փոխանցել անհրաժեշտ զինտեխնիկան և ապահովել ուսուցում ձեր զինվորականների համար», ասել է Յեպպե Կոֆոդը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվր...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տ...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձն...