«Առանձնապես չեմ հետևում կնոջս ֆեյսբուքյան էջին». Դումանյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ երբ կառավարության նիստում ընդունվեց կրթության ռազմավարությունը, այնտեղ նշվում էր, որ մինչև ութ բուհեր կարող են միավորվել։
Դումանյանը նշում է, որ դա փակում չի կարելի համարել, քանի որ այս իշխանությունը կողմ է բուհեր բացելուն։
«Դեռ քննարկման փուլում ենք, երբ լինեն հստակ որոշումներ, կհայտարարենք»,- ընդգծեց Դումանյանը։
Վերջինիս խոսքով` խնդիրը ոչ թե շենքերի, այլ՝ որակյալ կրթության մեջ է։
Լրագրողները նաև խնդրեցին, որ Դումանյանն անդրադառնա իր կնոջ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին, որտեղ սուր քննադատություններ կան ուղղված քաղաքական այն թիմին, որի մաս է կազմում նաև նախարարը: Դումանյանը պատասխանեց՝ առանձնապես չի հետևում կնոջ ֆեյսբուքյան էջին։
Հիշեցնենք, որ Դումանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Թուրքը մտավ Աղավնո։ Գժվել կարելի է։ Իսկ մեզ մոտ խնջույքներ, փառատոններ․․․։ Զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ, ցավ․․․։ Եվ յուրաքանչյուրս սրա մասնակիրցն ենք»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին...