Շան կծման դեպքով 40 մարդ դիմել է հիվանդանոց․ քաղաքապետ
Անցնող ամսվա ընթացքում Երևան քաղաքում թափառող շների կողմից մարդկանց կծման 14 դեպք է արձանագրվել։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Հարություն Առաքելյանը։ Նրա խոսքով՝ դեպքերից 11-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 3-ն ընթացքի մեջ է։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքելով նշեց, որ իրեն 40 դեպքի մասին են զեկուցել։
«Ինչո՞ւ են ներկայացված դեպքերի թվերն իրարից տարբերվում։ Դուք նաև պետք է առողջապահության վարչությունից տեղեկություն ստանայիք, որ վերլուծություն ստանայիք»,- ասաց Սարգսյանը։
Հարություն Առաքելյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ իրենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ պայմանավորվածություն ունեն, որ իրենց պետք է ամբողջական վերլուծություն տրամադրվեր, սակայն կան դեպքեր, երբ բժշկական գաղտնիք պարունակող նյութեր կան, որոնք խնդիր են առաջացնում։
Հրաչյա Սարգսյանն էլ արձանագրեց, որ տեղեկատվություն փոխանցելու սխեման, ըստ էության, չի աշխատում։ ՀՈԱԿ-ից էլ ասացին, թե տուժողների մասին իրենց ինֆորմացիա չի փոխանցվում։
«Տուժողների մասին հասկացանք, բայց դեպքերի թիվը չի համապատասխանում»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։ ՀՈԱԿ-ից պատասխան եղավ, որ զեկուցվող թվերը ֆիլտրելու կարիք կա, քանի որ հիվանդանոց դիմածների ու ՀՈԱԿ ահազանգողների թիվը տարբեր է, քանզի հիվանդանոց դիմողներից շատերը մարզերից են։
Նմանատիպ հոդվածներ
5 տարեկան երեխան բարեհաջող վիրահատությունից օրեր անց մահացել է․ ծնողն ահազանգում է և մեղադրում ԲԿ-ին
Auroranews-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Նունե Համբարձումյանը նշում է, որ իր հինգ տարեկան դուստրը մահացել է «Ուիգմո...
Խուճապի մատնվելու կարիք չկա․ ԱԻՆ խոսնակը՝ Կայարանի տարածքում կատարվողի մասին
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել մեր համաքաղաքացիներից։ Նշում են, որ Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագր...
Երբ կվերաբացվի «Փեթակ» առտևրի կենտրոնը․ ԱԻՆ խոսնակը մնարամասնում է
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կար...