«Այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է». Պեսկով
Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի խանգարում Մոսկվային և Անկարային համագործակցել անհրաժեշտ հարցերի շուրջ, Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը բարդ իրավիճակները լուծելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային։
«Անկարան ի սկզբանե խոսում էր այս հարցում մեզ հետ իր անհամաձայնության մասին։ Բայց Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է, ուստի այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է։ Այնուամենայնիվ, դա չի խանգարում, նրան, որ որտեղ մեզ ձեռնտու է, շփվենք Թուրքիայի հետ։ Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի ջանքերը բարդ իրավիճակները հանգուցալուծելու ուղղությամբ, ինչպես դա եղավ հացահատիկի դեպքում։ Ուստի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մենք շփվել ենք և կշարունակենք շփվել, և ունենք համագործակցությունը խորացնելու շատ լավ ներուժ»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին...