«Ադրբեջանցի ու հայ գործընկերների կողմից որևէ առաջարկ չենք ստացել». Զախարովա
Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«ՌԴ-ն շարունակելու է աշխատել ՀՀ ու Ադրբեջանի հետ՝ ճանապարհների ապաշրջափակման մասով։ Մենք երկու երկրների հետ պատրաստվում ենք իրագործել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը», - ասել է Զախարովան։
Վերջինս խոսել է նաև ԵՄ-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության մասին և նրանց անվանել «կեղծ»։
«Ադրբեջանցի ու հայ գործընկերների կողմից որևէ առաջարկ չենք ստացել հարաբերությունները ԵՄ նոր հարթակում կարգավորելու մասով։ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ամբիցիաներով է շարժվում, որևէ դրական միտում չունի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացիները կեղծ նախաձեռնություններ ունեն. նրանք անամոթաբար ուզում են յուրացնել հաջողության դափնիները, որոնց հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում հասել է ՌԴ-ն», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին...