Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել. Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել։ Այս մասին գրում է ТАСС-ը:
«Մեր գնահատմամբ՝ Ռուսաստանը օգոստոսին մի քանի օրում Իրանից ստացել է «Մոհաջեր-6» և «Շահեդ» շարքի անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական տրանսպորտային ինքնաթիռները բեռնվել են Իրանի օդանավակայանից մեկում անօդաչու թռչող սարքերով, այնուհետև Իրանից թռչել են Ռուսաստան։ Սրանք մեր գնահատականներն են»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ն ՌԴ ՊՆ-ն իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի գնման որեւէ նշան չի տեսնում։
Իր հերթին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել էր ռուսական կողմին ԱԹՍ-ների հնարավոր փոխանցման մասին տեղեկությունը։ Դիվանագետը նաեւ հավելել էր, որ Իրանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ է եւ բազմիցս հնչեցվել է։
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...
Լավրովն ու Աբդոլլահիանը կհանդիպեն. ինչ են քննարկելու
Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...