Լավրովն ու Աբդոլլահիանը կհանդիպեն. ինչ են քննարկելու
Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Սպասվում է, որ նախարարները բանակցություններում կքննարկեն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առանցքային համատեղ նախագծերի իրականացումը։
Կողմերը կքննարկեն նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում իրադրությունը»։
Ակնկալվում է, որ կշարունակվի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել են նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...