Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկա է եղել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով նույնիսկ ելույթով է ունեցել։
Չոլպոն-Աթա ավանում անցկացված ԵԱՏՄ նիստից հետո ի պատասխան 168.am–ի հարցման՝ ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել են, որ 2022թ. օգոստոսի 26-ին Չոլպոն-Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին հրավիրյալի կարգավիճակով 3-րդ պետությունների մասնակցությունը համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման մասին» կարգին համապատասխան:
«Հայտնում ենք նաև, որ ԵԱՏՄ այլ գործընկեր-պետությունների խնդրանքով հայկական կողմը չի խոչընդոտել Ադրբեջանի վարչապետի մասնակցությանը ընդլայնված կազմով նիստին՝ հյուրի կարգավիճակում»,- նշում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Լավրովն ու Աբդոլլահիանը կհանդիպեն. ինչ են քննարկելու
Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի...