«Մտադիր ենք ամրապնդել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն երկկողմ փաստաթղթի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ տարածել է հայտարարություն, որի մեջ ասվում է, որ Մոսկվա-Երևան կապերի ամրապնդումը ծառայում է ժողովուրդների կենսական շահերին և Հարավային Կովկասի կայունությանը։
«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, Հարավային Կովկասի կայունության ամրապնդման նպատակներին», - ասված է հայտարարության մեջ:
Տարածված հայտարարության մեջ նաև նշված է.
«Անկեղծորեն թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և մտադիր ենք ամրապնդել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»:
Դրանում նաև ասվում է, որ Մոսկվան Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը կարևոր հանգրվան է համարում երկկողմ գործընկերությունը իսկական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
«Դա Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից». Ռաիսի
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իրանցի գիտնականներին սպա...