«Դա Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից». Ռաիսի
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իրանցի գիտնականներին սպանելու Իսրայելի փորձերը չեն կանգնեցնի միջուկային ծրագրի իրականացումը։
«Միջուկային ծրագիրը Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից»,- ասել է նա։
Ռաիսիի խոսքով՝ իսրայելական սպառնալիքները չեն գործել և չեն աշխատի։
«Միջուկային գիտնականների և մեր հերոսների սպանությունները նպատակ ունեին մեզ ստիպել դադարեցնել միջուկային ծրագիրը, բայց մենք դա չարեցինք», - ընդգծել է նա` հավելելով, որ Իսրայելի ոչ մի գործողություն իրենց չի կանգնեցնի:
Հիշեցնենք` վերջին տարիներին մի քանի մահափորձեր են եղել Իրանի միջուկային ծրագրի զարգացման մեջ ներգրավված իրանցի գիտնականների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Ինչու ձերբակալվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատարը․ Armlur
Քիչ առաջ Politik.am-ը գրեց, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշ...