ՀՅԴ հայտարարությունը՝ ՊՆ նոր նախագծի մասին
ՀՅԴ Գերագույն մարմինը անընդունելի է համարում ՊՆ-ի նոր նախագիծը, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով:
ՀՅԴ ԳՄ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։
Իշխանությունների կողմից հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հեռուն գնացող ծանր հարված է երկրի անվտանգային միասնական համակարգին, հանրային համերաշխությանը, Հայրենիքի նկատմամբ համաժողովրդական նվիրվածությանն ու մեզ համար կենսական «Ազգ-բանակ» գաղափարին։
Իրականում սա մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ Արցախյան Ազատամարտով, հազարավոր հայ նվիրյալների կյանքի և համազգային ն
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Ովքեր են «Սուրմալուի» գործով ձերբակալվածները. տեսչականից մեղադրյալներ կա՞ն . «Հրապարակ»
Երեկ իրավապահները վերջապես հայտնեցին, որ «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ կան եւ 4 ձերբակալված, բոլորը ա...
«Բերձորի միջանցքը» կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ
Արցախի Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությա...
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆԵՐ՝ Աղավնոյից. բնակիչները վերջին հրաժեշտն են տալիս ու լքում գյուղը
Նկարում՝ Աղավնոյում բնակվող Ավետիսն ու Անահիտը լողում են հարազատ գետում Ամեն անգամ Բերձորով Արցախ գնալիս երևի...