«Եթե Ավինյանն առաջադրվի՝ «Լույս» խմբակցությունը կողմ կքվեարկի»․ Խաչատրյան
«Լույս» խմբակցությունը փոխքաղաքապետերի թեկնածություններին միշտ կողմ է քվեարկել, Տիգրան Ավինյանի թեկնածությանը նույնպես կողմ կքվեարկենք, եթե առաջադրվի։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կքվեարկեն Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետի թեկնածությանը, եթե աշնանային նստաշրջանում նման հարց բերվի օրակարգ։
«Մենք անձերին դեմ չենք քվեարկում։ Իշխող քաղաքական թիմն է առաջադրում թեկնածու ու նորմալ է, որ իրենք պետք է առաջադրեն, էդպես է ձևը։ Մենք քննադատում ենք անձերի հետագա աշխատանքը և, քանի որ չենք տեսել պարոն Ավինյանի աշխատանքը՝ չենք կարող դեմ լինել, միգուցե լավ փոխքաղաքապետ կլինի, միգուցե շատ վատ փոխքաղաքապետ կլինի, դա աշխատանքի ընթացքում կերևա»։
Հարցին, թե արդյոք աշնանային նստաշրջանի ընթացքում նման հարց օրակարգ բերվելո՞ւ է նա պատասխանեց, որ դեռ նախագծերը չեն ստացել։ «Հավանաբար կստանանք ամսի 30-31-ին»։ Նա նաև նշեց, որ օրենսդրական առումով որևէ խոչընդոտ չկա Ավինյանի փոխքաղաքապետ աջադարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողով...