Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը, գրում է «Փաստինֆոն»։
Նա հիշեցրել է Բրյուսելում նախորդ հանդիպմանը ձեռք բերված սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը.
«Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, կքննարկեն տրանսպորտի և սահմանազատման հարցերը»։
Հաջիեւը հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում են սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտի և հաղորդակցության հարցերի և խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մ...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողով...