«7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումը». Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չհրկիզվող պահարանում է պահում ինքնահռչակ Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու վերաբերյալ չհրապարակված պաշտոնական դիվանագիտական 7 նոտաները։
«Ներկայում իմ և արտգործնախարարի չհրկիզվող պահարաններում ճանաչումը հետ կանչելու մասին 7 փաստաթուղթ է գտնվում։ Մենք աշխատում էինք և հաջողել ենք, նման փաստաթղթերի քանակը 4-ից 7-ի է հասել»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վուչիչն ասել է, որ կհրապարակի փաստաթղթերը, եթե Պրիշտինան փորձ անի միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտ ներկայացնել։
Ավելի վաղ Պետդեպում սերբերին հորդորել էին մոռանալ, որ Կոսովոն Սերբիայի մաս է։ ՌԴ ԱԳՆ պատշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրանից հետո հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք այդ մասին չի մոռանա։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողով...