Ուռուտ գյուղի 71–ամյա բնակչի տանը կանեփ ու թմրամիջոց է հայտնաբերվել
Օգոստոսի 19–ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչն իր տան բակում կանեփ է աճեցնում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, օգոստոսի 20–ին, ոստիկանները զննություն են իրականացրել Ուռուտ գյուղի 71–ամյա բնակչի տանը, որի բակում հայնտաբերվել է 42 բույս, բացի այդ տանտերը տանիքից ներկայացրել է կանեփանման չորացված 171 բույս, կանեփանման զանգվածով երկու տարա՝ նմանատիպ զանգվածի խառնուրդով։
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 զինծառայողներ մահացել են
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մա...
Ով է զինված անձը, ով ներխուժել է Մասիսի քաղաքապետրան և սպառնում է այն պայթեցնել
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթ...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է. նա կրակոցներ է արձակել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Auroranews-ի տեղեկություններով նռնակով...