Ով է զինված անձը, ով ներխուժել է Մասիսի քաղաքապետրան և սպառնում է այն պայթեցնել
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել: Մեր տեղեկություններով տղամարդը Մասիս քաղաքից է և նախկինում եղել է ավագանու անդամ: Մեզ հայտնում են նաև, որ նա գտնվում է ոչ ադեկվատ վիճակում:
Այս պահին քաղաքապետարանի ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 զինծառայողներ մահացել են
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է. նա կրակոցներ է արձակել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Auroranews-ի տեղեկություններով նռնակով...
Մանրամասներ` Էջմիածնում հնչած կրակոցներից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվա...
Տղամարդը ձևացել է լրագրող և զինվորին գումար փոխանցելու պատրվակով խոշոր գումար հափշտակել
Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատ...