Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 զինծառայողներ մահացել են
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով Ֆ. Հակոբյանն ու ուղևոր` Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Սուրեն Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հակոբյանը տեղում մահացել է:
Այսօր՝ ժամը 07:40-ին, «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ս. Փիրումյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդն ու մահացածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
Նմանատիպ հոդվածներ
Ով է զինված անձը, ով ներխուժել է Մասիսի քաղաքապետրան և սպառնում է այն պայթեցնել
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է. նա կրակոցներ է արձակել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Auroranews-ի տեղեկություններով նռնակով...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...
Ուռուտ գյուղի 71–ամյա բնակչի տանը կանեփ ու թմրամիջոց է հայտնաբերվել
Օգոստոսի 19–ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Լոռու մարզային վարչություններ...