Ինչու է 73-ամյա տղամարդը վերջ տվել կնոջ կյանքին և ցած նետվել կամրջից. հայտնի է պատճառը. ArmLur
Նոր Գեղիում ամուսնու կողմից կնոջը սպանելու եւ հետո ինքնասպան լինելու դեպքը խանդի հետեւանք է: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մահացած ամուսինների մտերիմները իրավապահներին ուշագրավ մանրամասներ են պատմել: Այս մասին գրում է ArmLur.am-ը:
Ինչպես հայտնի է օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղամարդը սպանել է կնոջը, ապա ինքն իրեն կամրջից ցած նետել
Իսկ ինչու պետք է 71 տարեկան տղամարդը սպաներ իր կնոջը և հետո վերջ տար իր կյանքին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տղամարդը շատ է խանդել կնոջը, մտերիմները իրավապահներին պատմել են, որ միշտ խանդ է ունեցել եւ վերջին շրջանում խանդի դրսեւորումներն ավելի են շատացել, ինչը տարբեր վեճերի պատճառ է եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։Ոստիկանութ...
Նոր մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած դեպքից. ինչ է տեղի ունեցել նախքան քաղաքապետարան մտնելը
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել եր...
Գտնվել է մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։...