2 դի է հայտնաբերվել Կոտայքում. ամուսինը սպանել է կնոջը, ապա նետվել կամրջից
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տներից մեկում այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել` տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանել է 71-ամյա կնոջը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan-ը։
Դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է 07։40-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու` 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։
«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք»,– գրում է կայքը։
Այդ ընթացքում ոստիկանութունում ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, որը սպանվածի ամուսինն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից։
Երկու դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության...
Եվս 5 մարմին է դուրս բերվել. զոհերի թիվը հասավ 15-ի
Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։ Հայտնքւմ...
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ՊԲ
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Արարատի մարզում երկրաշարժ է զգացվել. որտեղ է եղել էպիկենտրոնը
Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...