Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում են անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։
Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Այս բարդ պայմաններում փրկարարները, Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ-ի կամավորները ահռելի աշխատանք են իրականացնում։
Շնորհակալություն բոլորին իրենց կատարած աշխատանքի համար և համբերություն զոհված և անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին։
Հատուկ շնորհակալություն լրագրողներին օբյեկտիվ և օպերատիվ լուսաբանման համար»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Գտնվել է մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։...
Դիրքերում այրվածքներ ստացած և մահացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել. ահազանգում են ծնողները
Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկ ամիս առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, այրվածքներ ստ...
Օգոստոսի 17-18-ը ՀՀ-ում հայտարարվել է սուգ
Օգոստոսի 17-18-ը ՀՀ-ում հայտարարվել է սուգ. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելՆիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ...