Իրանը պատրաստ է բավարարել դեպի ծով ելք չունեցող երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցիկ կարիքները
Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղամեմին՝ Թուրքմենստանում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտային ֆորումում։
«Աշխարհի 32 զարգացող երկրների քառորդ մասը, որոնք ելք չունեն դեպի ծով, այսինքն՝ 8 երկրներ՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, ունեն սերտ երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն Իրանի հետ»,- նշել է նա։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ օգնում են դեպի ծով ելք չունեցող երկրներին՝ կրճատել առևտրի ծախսերն ու հեշտացնել մուտքը դեպի համաշխարհային շուկա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մ...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...