Հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից. երթևեկությունը փակ է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը: Ամեն պահի հնարավոր է, պայթյուն տեղի ունենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր սպասում են, մինչև հրշեջները մարեն կրակը, որ կարողանան գործողություններ կատարել:



Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
16 զոհ․ ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների, զոհերից մի քանիսի անունները
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Որոնողափրկարարական...
ԱԻՆ-ը հայտնել է զոհերից մի քանիսի անունները
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Հայտնում է ԱԻՆ խոսնա...
Լրտեսություն և պետական դավաճանություն. ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փ...