Գյումրից ահազանգած քաղաքացին սպառնացել է պայթեցնել նաև ԱԺ շենքը
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 15-ին զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:
Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկանում է, որ քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը: Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
16 զոհ․ ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների, զոհերից մի քանիսի անունները
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Որոնողափրկարարական...
ԱԻՆ-ը հայտնել է զոհերից մի քանիսի անունները
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Հայտնում է ԱԻՆ խոսնա...
Լրտեսություն և պետական դավաճանություն. ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փ...