ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել
Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել։ Երկու մարդ ծանր վիրավորվել է, գրում է Times of Israel֊ը։ Ենթադրվում է, որ հարձակում գործող անձը փախել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարն ուժի մեջ է մտել Երևանի ժամանակով 00:30-ից: Մինչ այս Իսրայելը համաձայնել էր Գազայի հատվածում Եգիպտոսում առաջարկած զինադադարին։
Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սկսեցին «Արշալույս» գործողությունը «Իսլամական ջիհադի» դեմ։ Հաղորդվում է, որ արմատականները մոտ 40 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 30-ը կալանվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում զինամթերքի խանութների, զենքի պահեստների և «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման գնդակոծման դիրքերին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են մարդիկ փախչում Սուրմալու առևտրի կենտրոնից
Ինչպես են մարդիկ փախչում Սուրմալու առևտրի կենտրոնից:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն անարգել այցելել են Արցախում գտնվող Սարսանգի ջրամբար․ ո՞րն է նպատակը
Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են Սարսանգի ջրամբար: Այս մասին հայտնում է Republic of Artsakh թելեգրամ ալիքը և կից ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24–ին, որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստն...