ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն անարգել այցելել են Արցախում գտնվող Սարսանգի ջրամբար․ ո՞րն է նպատակը
Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են Սարսանգի ջրամբար: Այս մասին հայտնում է Republic of Artsakh թելեգրամ ալիքը և կից ներկայացնում տեսանյութ։
Օգոստոսի 22-ին Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն ընկերության ներկայացուցիչները տեղի մասնագետների մասնակցությամբ ուսումնասիրել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը։
Այցի նպատակն էր Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգ անցկացնելը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը և այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու հիմքեր ստեղծելը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Արցախի իշխանությունները դեռեւս ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչո՞ւ են ադրբեջանցիներն այցելել Սարսանգի ջրամբար։ Այն գտնվում է Արցախի վերահսկողության տակ: Auroranews-ը այցից մանրամասներ ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արցախի նախագահի աշխատակազմի եւ ԱԳ նախարարության հետ:
Այս պահի դրությամբ մեր զանգերն անպատասխան են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Բաքուն նախատեսում է վերսկսել Սարսանգի համատեղ օգտագործման շուրջ հայկական կողմի հետ բանակցային գործընթացը։ Խորհրդային տարիներին Սարսանգն ապահովում էր ոռոգման ջուր Ադրբեջանական ԽՍՀ 6 շրջանների մինչև 100 հեկտար տարածքի համար։ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ անցնելուց հետո, ջրամբարի օգտագործման անհնարինության հետեւանքով գյուղատնտեսական բույսերի ոռոգման բացակայությունը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24–ին, որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղավնոն` հանձնելուց առաջ
Աղավնոն` հանձնելուց առաջ: News.am-ը հրապարակել է տեսանյութ արդեն դատարկ Աղավնո համայնքից: Հիշեցնենք, որ Ադրբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս իրավապահները կադրեր են հրապարակել, թե ինչպես է կինը նախապատրաստվել Դարիա Դուգինայի սպանությանը
ԱԴԾ-ն հրապարակել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունից ժամեր առաջ արված կադրեր, որտեղ երևում է նրա սպանության մեջ կասկ...