Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվում. Aravot. am
Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, գրում է Aravot.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին:
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:
Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Էրդողանը խոսել է «Ղարաբաղն ազատագրելու մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի էպիկական պայքարի շնորհիվ Ղար...
Ինչ է կատարվել Սոթքի հատվածում. ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խ...
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976...