Էրդողանը խոսել է «Ղարաբաղն ազատագրելու մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի էպիկական պայքարի շնորհիվ Ղարաբաղն ազատագրվել է»: Այս մասին Էրդողանը խոսել է .Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ, գրում է CNNTurk-ը:
Նա նշել է, թե Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի հաղթանակով «օկուպացիան ավարտվել է, Ղարաբաղը վերականգնել է իր ազատությունը,
Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով իրենք բազմաթիվ քայլեր են ձեռնարկել, և զգալի առաջընթաց է գրանցվել Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ»:
Միաժամանակ Էրդողանը նշել է, որ անկեղծորեն հավատում է, որ «տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը ճիշտ ընկալի իրադարձությունները և արձագանքի Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ կոչերին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Ինչ է կատարվել Սոթքի հատվածում. ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խ...
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976...
Ինչ է հայտնի Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային ճանապարհի մասին
Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակ...