Պատահարներ Կարևոր

Երևանում սարսափազդու վրաերթ է եղել. իրանցի հետիոտներից մեկը մահացել է, մյուսը վիրավոր է

Lilit T. 1 րոպե 2,501 դիտում
Երևանում սարսափազդու վրաերթ է եղել. իրանցի հետիոտներից մեկը մահացել է, մյուսը վիրավոր է

Այսօր, կեսգիշերն անց, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։  

 

 

[231c09a0b5ad27eed5b7aba7173979f9.jpg]

 


[5992b1feb067cb6c5fb0b21650d6d7ae.jpg]

 

 


ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։ 

 

[bf73626aefc4f8d514b92731f5e5d7fa.jpg]

 


[fd7a0c5dcc61531d3a0b14a77022d5f3.jpg]

 


Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և դա, առաջին հերթին, Գ. Ստեփանյանի շնորհիվ, ով օպերատիվորեն, շատ շուտ վիրավորին հասցրել է հիվանդանոց։  

Պարեկները տարածքը սահմանազատել և Խանջան թունելի սկզբնամասից դեպի կրկես տանող ճանապարհահատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել էին։  

 

 

[abb7d3f3ea290530596deea9e3eb3ac9.jpg]



Դեպքի վայրում, երբ քննիչներն ու պարեկները փորձում էին BMW X5-ի վարորդին տեղափոխեին հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու, մի տղամարդ, ով ներկայացավ որպես փաստաբան, արգելում էր, որպեսզի այդ տղամարդուն պարեկների ավտոմեքենայով տեղափոխեին սփաթությունը պարզելու համար՝ հայտնելով, որ BMW-ի վարորդը միայն իր ավտոմեքենայով կմեկնի հիվանդանոց։ Իսկ մի տղամարդ էլ փորձում էր խոչընդոտել պարեկների և քննիչների աշխատանքը՝ ասելով, թե «BMW X5-ի վարորդը իմ ախպերն է, ես կորոշեմ՝ ինչը՝ ոնց»։  

Ի վերջո, 2 վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության. BMW X5-ի վարորդը գտնվում էր ոչ սթափ (խմած) վիճակում։  

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորին հիվանդանոց տեղափոխած Toyota-ի վարորդը իրենից անկախ հանգամանքներում նկարվել է արագաչափերի կողմից, մինչդեռ այս դեպքում ոչ թե միտումնավոր է նա մեքենան վարել, այլ փրկել է քաղաքացու կյանքը, ու այդ մասին մի քանի անգամ ասում էին հիվանդանոցում։  



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250