Վիճաբանության ժամանակ մարտական նռնակ են պայթեցրել
Այսօր, հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում սոտիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ․-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ․-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։
Ու այդ ընթացքում Մհեր Մ․-ն գնացել է իր տուն, վերցրել «մարտական նռնակը», իջել բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, որից հետո Արթուր Ղ․-ն ծեծի է ենթարկել Մհեր Մ․-ին։ Ոստիկանները հայտնաբերել են երկուսին և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և Մհեր Մ-ն ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը
Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության և 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ մ...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահ...
Լուսանկարներ․ Երևանում հայտնաբերվել է ազգությամբ թուրք տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահա...
Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ մարդ է մահացել
Այսօր վաղ առավոտյան Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ միջին տարիքի մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Մինչև շտապ օ...