Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ». Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»…
Փաստորեն հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը սեփականաշնորհող կա՝ Էդմոն Մարուքյան։ Երեկվա սարկազմս, թե օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու եմ հստակեցնել հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթն ու արգելել, որ նա իր շեֆին այլեւս իրավունք չունենա քծնել, ոտքերը լիզել, ամեն էշություն արդարացնել, համարել է իր անձի նկատմամբ իբր ոտնձգություն ու մի խղճուկ գրառումով անդրադարձել գրությանս։
Փաստեմ երկու բան. մարդն արդեն սեփականաշնորհել է պաշտոնն ու համարում է, որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով միակ դեսպանն ինքն է։ (Թող լինի, բարով վայելի, միայն լոգանք հետո ընդունի…)։
Երկրորդը՝ չեմ հասկանում ուղղակի՝ ամեն ինչ փողով, գումարով հաշվելու այդ հիվանդությունը Մարուքյանը ինչպե՞ս է ձեռք բերել։ Թող նա բացատրի։ Բայց իր շատ սիրելի Ալեն Սիմոնյանից հետո որ Մարուքյանն է խոսում իբր պատգամավորական աշխատավարձից չզրկվելու մասին, դա արդեն լուրջ կասկած է հարուցում։
Ավարտեմ կարճ՝ շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց նախորդ գրառումս որ ուշադիր կարդա, կհասկանա՝ Նիկոլի համար լավ պարած դեսպան, բոլոր հետեւանքներով հանդերձ…
Աա, չեմ սպառնըմ… Փաստն եմ արձանագրում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Սարգսյանն ազատության մեջ է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն, ազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ...
Հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:Լրագրողներն...
Բրիտանիային սպառնում է «աղետալի» ձմեռ և «միլիոնավոր» մուրացկաններ
Հաջորդ տարվա հունվարին բրիտանական տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարները կարող են աճել մինչև տարեկան ավ...
Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, բայց դա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին․ Վոլոդին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, սակայն դ...