Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, բայց դա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին․ Վոլոդին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, սակայն դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին և այն քաղաքական գործիչներին, ինչպիսին Մեծ Բրիտանիայի հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնն է։
«Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով: Բայց տեսնում եք, սա ձեռնտու չէ ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ նրանց, ովքեր երգում են նրանց հետ միասին: Նույն Անգլիան՝ Բորիս Ջոնսոնը, նա խաղաղության կողմնակից չէ: Նման քաղաքական գործիչները, իհարկե, չեն մտածում ապագայի մասին, և միևնույն ժամանակ անտարբեր են ուկրաինացիների ճակատագրի նկատմամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Վոլոդինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից դրվագներ ցուցադրել է «Խորհրդարանական ժամը» հաղորդաշարը։
«Սա ճգնաժամ է, համակարգային ճգնաժամ, որը վերաբերում է եվրոպական երկրների վերնախավին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Իմ կարծիքով, հիմքում ընկած է այն իրավիճակը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում էին տիրել աշխարհին և պարզապես ոչնչացրեց Հին եվրոպական պետությունները, եթե կուզեք՝ հին Եվրոպան, բերելով երիտասարդ քաղաքական գործիչների: Այդպես նրանք վերացրին բալասները»,- հավելել է Վոլոդինը:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանիային սպառնում է «աղետալի» ձմեռ և «միլիոնավոր» մուրացկաններ
Հաջորդ տարվա հունվարին բրիտանական տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարները կարող են աճել մինչև տարեկան ավ...
Իրանն ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման մասին հայտարարեց
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ երկիրը Ատոմային...
Հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:Լրագրողներն...
Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու. ադրբեջանագետ
Հակառակորդը Խաչիկ գյուղի վրա կրակ է բացել։ Վարդենիսի ուղղությամբ էլ թշնամու կրակահերթը չի դադարում։ Նմանատիպ տեղեկությու...